top of page

Նոր հայկական «Արմֆոնիկ» հեռախոսները նախատեսված են երեխաների և մեծահասակների համար

  • Քոսյան Գևորգ
  • 19 дек. 2017 г.
  • 1 мин. чтения

Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող «Թի-Էս-Դի» ընկերությունը շուկա է մուտք գործել հերթական նորությամբ: «Արմֆոնիկ» կոչվող նոր հեռախոսները նախատեսված են փոքր երեխաների ու մեծահասակների համար: Այս նոր հեռախոսը հնարավորություն է ընձեռում նախապես ֆիքսել 4 համարներ և ստեղնի մեկ հպումով զանգահարել նախընտրած համարին: Հեռախոսի հետնամասում տեղադրված է SOS ահազանգի կոճակ, որը հնարավոր է փոխարինել նաև օգտագործողի նախընտրած մինչև 5 հեռախոսահամարով:

Արմֆոնիկը համալրված է լապտերով, ռադիո ընդունիչով և MP3 նվագարկչով: Հեռախոսն ունի նաև microSD հիշողության քարտի բնիկ: Արմֆոնիկ հեռախոսները վաճառվում են 12.000 դրամով:


Comments


Լավագույնները
Վերջինները
Արխիվ
Թեգեր
Սոց․ Ցանցեր
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page