Հայաստանում տեխնոլոգիական համալսարան կհիմնվի
- Քոսյան Գևորգ
- 7 янв. 2018 г.
- 1 мин. чтения

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը:
Գործադիրի պաշտոնական կայքը փոխանցում է, որ համալսարանը կոչված է դառնալու համաշխարհային հավակնություններով առաջատար համալսարան, որը կհանդիսանա հարթակ կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիական ձեռներեցության համար։
Հայեցակարգը սահմանում է Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները և հիմք է հանդիսանում տեղական և միջազգային գործընկերների հետ բանակցությունների համար:
Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումն է։ Համալսարանը կնպաստի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ բարձրագույն կրթության զարգացմանը։
Comments