Ամփոփում 2017
- Քոսյան Գևորգ
- 31 дек. 2017 г.
- 1 мин. чтения

Ամփոփելով անցնող 2017 թվականը ցանկանում եմ նշել որ այն շատ խորհրդանշական էր մեզ համար քանի որ Հրազդան քաղաքում հոկտեմբերի 19ին հիմնադրվեց Microsoft School ուսումնական կենտրոնը և իհարկե կայացավ առաջին ուսումնական փուլը որի արդյունքները շատ տպավորիչ էին։ Միաժամանակ ձեռք բերեցինք շատ լավ գործընկերներ որոնց հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը մեզ աջակցելու համար։ Որպես ամփոփում գիտելիքների ստուգման և ամրապնտման կատարեցինք շրջայց պրակտիկա։ Առաջինը ուղևորվեցինք ՍԻՆԵՄԱ կենտրոն; մեզ ջերմորեն և մեծ սիրով դիմավորեց կենտրոնի տնօրեն՝ Հովհաննես Գալստյանը իր հրաշք անձնակազմով։ Որտեղ կայացավ բաց դաս՝ կինեմատոգրաֆում նոր տեխնոլոգիաների կիրառման, համակարգչային խաղերում դրամատուրգիայի նշանակության մասին։ Մեծ տպավորություններով և նոր գաղափարներով լի հրաժեշտ տվեցինք մաղթելով նրանց նորանոր հաջողություններ։Շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Մայքրոսոֆթ Իննովացիոն կենտրոն որտեղ մեզ դիմավորեց ծրագրի օգնական Հեղինե Մարտիրոսյանը և ծանոթացրեց թե ովքեր կարող են լինել ծրագրավորող դրա առավելություննեը և այլն շատ ջերմ մթնոլորտում ավարտելով սեմինարը ուղեվորվեցինք ANEL Հայաստանի ազգային Ճարտարագիտական լաբորատորիաներ։ Աշակերտները շրջեցին լաբորատորիաներով և ստուգեցին իրենց գիտելիքները դպրոցական առարկաներից` մասնավորապես ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից: Նրանք տեսան, թե ինչպես կարելի է հավաքել պարզագույն շղթաներ, ինչպես կարող են չափումներ կատարել և սովորեցին ինքնուրույն աշխատեցնել «Ռոնա» ռոբոտին: Ծանոթացան արհեստանոցին և ուսանողների կողմից պատրաստված նախագծերին: Որոշ երեխաներ այնքան էին հետաքրքրված արհեստանոցով, որ կիսվեցին իրենց գաղափարներով ու ցանկություն հայտնեցին մոտ ապագայում հաճախել արհեստանոց և զարմացնել բոլորին իրենց հետաքրքիր գաղափարներով:
Եվ մենքև հրաժեշտ տվեցինք հետևյալ խոսքերով՝ «Մենք դեռ կվերադառնանք և կզարմացնենք ձեզ այնպես, ինչպես դուք զարմացրեցիք մեզ այսօր»: Մենք սիրով կսպասենք մեր հաջորդ հանդիպմանը։
Սիրելի Microsoft School ուսումնական կենտրոնի սաներ և ծնողներ, գործընկերներ; հայրենիքի պաշտպան զինվորականներ;
ՀԱՅ ԱԶԳ Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ, մաղթում ենք ուրախ տոնական օրեր և անհամբերությամբ սպասում ենք հանդիպման 2018թ. հունվարի 8-ին:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Comments