top of page

ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԽՄԲԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՅՑԸ ANEL

  • Քոսյան Գևորգ
  • 21 дек. 2017 г.
  • 1 мин. чтения

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային Ճարտարագիտական լաբորատորիաներ էին այցելել Հրազդան քաղաքի տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանների լավագույն աշակերտներից կազմված ծրագրավորման խմբակի երեխաները՝ Գևորգ Քոսյանի ղեկավարությամբ:Աշակերտները շրջեցին լաբորատորիաներով և ստուգեցին իրենց գիտելիքները դպրոցական առարկաներից` մասնավորապես ֆիզիկա և ինֆորմատիկա առար-կաներից: Նրանք տեսան, թե ինչպես կարելի է հավաքել պարզագույն շղթաներ, ինչպես կարող են չափումներ կատարել և սովորեցին ինքնուրույն աշխատեցնել «Ռոնա» ռոբոտին: Ծանոթացան արհեստանոցին և ուսանողների կողմից պատրաստված նախագծերին: Որոշ երեխաներ այնքան էին հետաքրքրված արհեստանոցով, որ կիսվեցին իրենց գաղափարներով ու ցանկություն հայտնեցին մոտ ապագայում հաճախել արհեստանոց և զարմացնել բոլորին իրենց հետաքրքիր գաղափարներով:

Մեր ապագա ինժեներները և ծրագրավորողները հրաժեշտ տվեցին մեզ հետևյալ խոսքերով՝ «Մենք դեռ կվերադառնանք և կզարմացնենք ձեզ այնպես, ինչպես դուք զարմացրեցիք մեզ այսօր»:

Մենք սիրով կսպասենք մեր հաջորդ հանդիպմանը:

Առավել մանրամասն այս ամենի կարող եք ծանոթանալ 2017թ․ Ամփոփման հաշվետվությունում, որը հասանելի կլինի շուտով։

Նյութի աղբյուրը http://anel.am/hy/visit-Hrazdan


Comentários


Լավագույնները
Վերջինները
Արխիվ
Թեգեր
Սոց․ Ցանցեր
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page