ՏՏ-ն Հայաստանում 2017-ին. ARLOOPA
- Քոսյան Գևորգ
- 7 янв. 2018 г.
- 1 мин. чтения
ARLOOPA

-Ի՞նչ ենք ստեղծում
– Մենք ստեղծում ենք լրացված իրականության և վիրտուալ իրականության խաղեր և հավելվածներ, մեր հիմնական պրոդուկտը ARLOOPA հավելվածն է, այն թույլ է տալիս տեսնել լրացված իրականության էլեմենտները մեր աշխարհում։
Տարին մեկ բառով - #ժարիտ
Տարին մեկ նկարում`

Տարվա ձեռքերումները
– Մենք ավարտին ենք հասցնում ARLOOPA Platform-ը, որը թողարկելու ենք այս տարի, այն թույլ կտա ցանկացած մարդու ստեղծել լրացված իրականության բովանդակություն։ Ունեցանք 5 ներկայացուցիչներ Կորեայում, Լիտվայում, Լիբանանում, Բելգիայում։
Մասնակցած միջոցառումներ
– Next Conent Fair 2017, AWE 17, With Night Games 2017։
Նոր պրոդուկտներ
– Shoot Loop VR Oculus, VR Roller Coaster – Cave Depths, Faberlic 3D, AR Flyers of Cinema Quest Armenia, AR Marker with Leopard/WWF, Shabeeg AR T-Shirts։
Նոր գործընկերներ, առանց որի տարին տարի չէր լինի
– WWF, Faberlic, Cinema Quest, Shabeeg, Philip Morris, GlaxoSmithKline
Ընդունած աշխատողների քանակ – 10
Ձեր ընկերությունը աշխատանքից դուրս - Քաղաքից դուրս
2017-ի աշխատակիցը, ում հետ կցանկանայիք մեզ ծանոթացնել
– Գրիշա Թադևոսյանի, բայց աշխատանքի առաջարկ չանելու պայմանով
Տարվա զավեշտալի դեպքը, որի շուրջ ծիծաղում եք մինչև հիմա
– Մեր հավելվածը հասել էր մինչև սահմանամերձ գյուղեր, հետո մեր աշխատակիցը զանգ էր ստացել ընկերոջից որը ասել էր. -Ձեր հավելվածը չի աշխատում, պահում եմ Գագոյի վրա բան չի լինում։
2017-ին սովորեցինք, որ … - Պետք է լինել այնքան ուժեղ, որ մարդիկ չկարողանան անտեսել Ձեզ
2017թ. ամենաթույն ՏՏ ընկերությունը ձեզանից հետո
– Magic Leap, իրենք 1․5 մլրդ $ ներդրում են ստացել, խոստացել են հրաշքներ գործել, իսկ մենք մեր ուժերով արդեն գործում ենք ))
Մրցակից, որին ամեն գնով «ծալելու եք» 2018-ին
- Aurasma
Ձեր տարբերվող ամանորյա մաղթանքը / Խնդրանքը Ձմեռ պապից
– Թող 2018-ը լինի նոր տեխնոլոգիաների, 4․0 սերնդի առաջխաղացման, թույն գաղափարների ու առաջընթացից չվախեցողների տարի։ Պատրաստվեք տեխնոլոգիական հեղափոխությանը AR / VR / AI J։
Comments