Microsoft Edge դիտարկիչն արդեն հասանելի է Android և iOS օգտատերերի համար
- Քոսյան Գևորգ
- 19 дек. 2017 г.
- 1 мин. чтения
Մի քանի շաբաթ առաջ Microsoft ընկերությունը Android և iOS համակարգերի համար թողարկեց Edge ինտերնետ դիտարկչի փորձնական տարբերակները: Նախկինում Android-ի բետա տարբերակը հասանելի էր Google Play-ում, իսկ iOS տարբերակի համար պետք էր բաժանորդագրվել Test Flight ծրագրին և այդ ծրագրի շրջանակներում ներբեռնել փորձնական դիտարկիչը:

Այսպիսով փորձաշրջանն անցնելուց հետո Microsoft-ը հասանելի է դարձրել Edge-ը բոլորի օգտատերերի համար: Microsoft Edge-ը հատկապես նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր ակտիվ օգտվում են Windows 10-ի համանուն դիտարկչից, քանի որ հնարավորություն կա սինխրոնիզացնել դիտումների պատմությունը, պահպանված կայքերը, լրացված ֆորմաները և օգտատիրոջ հաշվի հետ կապված մնացած տվյալները:

Բջջային սարքերի համար նախատեսված Edge դիտարկչի Continue on PC գործառույթը թույլ է շարունակել բացված կայքի դիտումը համակարգչի կամ նոթբուքի վրա:
Commentaires